Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Իր նկրտումները Անկարան ՈՒկրաինայի իշխանության միջոցով է դնում շրջանառության մեջ

Իր նկրտումները Անկարան ՈՒկրաինայի իշխանության միջոցով է դնում շրջանառության մեջ
25.02.2025 | 10:14

Թուրքիան ամեն կերպ փորձում է ռազմական ներկայացվածություն ունենալ Ուկրաինայում։

Իր այս նկրտումները Անկարան Ուկրաինայի ներկայիս իշխանության միջոցով է դնում շրջանառության մեջ։ Միանշանակ է, որ Թուրքիան կարող է միլիոններ ծախսել, որպեսզի հասնի դրան։

Սակայն Թուրքիան մոռանում է, որ ռուս-ուկրաինական պատերազմը հենց օտար ռազմական հնարավոր ներկայացվածության պատճառով էր։

Թուրքիան իր այս նկրտումն ուղիղ տեքստով չի բարձրաձայնում, որպեսզի, երբ ՌԴ-ն սկսի հանդիմանել, մենևրելու տեղ ունենա, և ասի, որ դա Ուկրաինայի ցանկությունն է եղել ընդամենը, ավելին՝ ոչինչ: Բայց որ միտքը շրջանառության մեջ է դրվում, դա արդեն Թուրքիայի համար կարևոր ձեռքբերում է, հատկապես, միջնորդի դերակատարությունից դուրս մնալու ֆոնին․

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2530

Մեկնաբանություններ